2011 թ.-ի մանկական Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Դալիթան ելույթ կունենա չորրորդ համարի ներքո

11.10.2011, 19:22
2011 թ.-ի մանկական Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Դալիթան ելույթ կունենա չորրորդ համարի ներքո
2011 թ.-ի մանկական Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Դալիթան ելույթ կունենա չորրորդ համարի ներքո

Երգչուհի Դալիթան, ով Երևանում կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011» (Eurovision Junior — 2011) երգի միջազգային մրցույթում, ելույթ կունենա չորրորդ համարի ներքո, տեղեկացրեց նախագծի համակարգող Գոհար Գասպարյանը:

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Այսօր տեղի ունեցած վիճակահանության արդյունքում մրցույթը կբացի Ռուսաստանի ներկայացուցիչը, իսկ վերջին համար ներքո հանդես կգա Բելգիայի ներկայացուցիչը», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գասպարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ տոմսերը վաճառքի կհանվեն հոկտեմբերի 15-ին և կարժենան հազարից (2,6 դոլար) մինչև 20 հազար (շուրջ 53 դոլար) և ավելի դրամ:

Նա նաև տեղեկացրեց, որ դեռևս հայտնի չէ, թե ով է վարելու մրցույթը:

«Մի քանի թեկնածու է քննարկվում, սակայն նախատեսում ենք դրա մասին հայտարարել առանձին», - ասաց Գասպարյանը՝ չբացառելով, որ մրցույթը հնարավոր է վարի հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ կվաճառվեն նաև դեկտեմբերի 2-ին կայանալիք մրցույթի գլխավոր փորձի տոմսերը:

Դալիթան «Welcome to Armenia» երգով հաղթել է ազգային ընտրական փուլում:

2010 թ.-ի նոյեմբերին Մինսկում կայացած «Մանկական եվրատեսիլ 2010»-ում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող 12-ամյա ղարաբաղցի Վլադիմիր Արզումանյանը:-0-