Հայկական պատվիրակությունը կշարունակի բոյկոտել Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի աշխատանքը. ղեկավար

11.10.2011, 16:46
Հայկական պատվիրակությունը կշարունակի բոյկոտել Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի աշխատանքը. ղեկավար

ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը կշարունակի բոյկոտել Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ենթակոմիտեի նիստը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Հունվարի 28-ին ԵԽԽՎ բյուրոյի նիստի ժամանակ իսպանացի պատգամավոր Խորդի Խուկլա ի Կոստան ընտրվել է հանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում: Փաստորեն ենթահանձնաժողովը երկարատև դադարից հետո կարող է վերսկսել իր գործունեությունը: Հանձնաժողովի գործունեության վերսկսմանը դեմ են հայազգի պատգամավորները:

«Մեր տեսակետն անփոփոխ է մնացել, և մենք հրաժարվում ենք մասնակցել Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի աշխատանքին»,- ասաց նա:

Ըստ Հարությունյանի՝ ԵԽԽՎ Բյուրոյի նիստի ժամանակ պատվիրակությունը հիմնավորել է իր դիրքորոշումը՝ հայտնելով, որ ենթակոմիտեի աշխատանքն անկառուցողական է և չի նպաստում հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխադարձ վստահության հաստատմանը:

«Ադրբեջանական պատվիրակությունը փորձել է ենթակոմիտետի աշխատանքին մասնակցելու մեր մերժումը որպես ԵԽԽՎ որոշումներին անհարգալից վերաբերմունք ներկայացնել»,- ընդգծեց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-