Հայաստանում նախատեսվում է զգուշորեն ներդնել բակալավրիատի ցենզ մանկավարժական կրթության ոլորտում. նախարար

03.10.2011, 14:59

Հայաստանում նախատեսվում է զգույշ քայլերով բակալավրիատի ցենզ ներդնել մանկավարժական կրթության ոլորտում, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Աշխարհը վաղուց հրաժարվել է միջին մասնագիտական կրթությունից մանկավարժության ոլորտում, իսկ մեզ մոտ դեռևս գործում է խորհրդային ժամանակներից ժառանգած մոդելը», - ասաց Աշոտյանը:

Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանի դպրոցներում աշխատում է շուրջ հինգ հազար ուսուցիչ, ովքեր ժամանակին միջին մասնագիտական կրթություն են ստացել:

Նախարարն ընդգծեց, որ նախատեսվում է ներդնել և օրենսդրորեն ամրագրել մանկավարժական կրթության որակավորման ցենզը՝ բակալավրը՝ դպրոցում աշխատող և քոլեջներում սովորող ուսանողների իրավունքների և շահերի խիստ պահպանմամբ:

Մասնավորապես, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ արդեն աշխատող շրջանավարտները հնարավորություն կունենան անցնել վերապատրաստում և բարձրացնել իրենց որակավորումը:

Նախարարը կարծում է, որ նման քայլերն անհրաժեշտ են՝ կրթության որակը բարձրացնելու համար:-0-