Հայ փրկարարները գտել են Արագած լեռան վրա մոլորված 48 ուսանողներից բաղկացած արշավախմբին

26.09.2011, 15:09
Հայ փրկարարները գտել են Արագած լեռան վրա մոլորված 48 ուսանողներից բաղկացած արշավախմբին

Հայ փրկարարները գտել են Արագած լեռան վրա մոլորված 48 հոգուց բաղկացած արշավախմբին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:

Արագածոտնի մարզում` Արագած լեռան վրա, մոլորված 20 հոգանոց արշավախումբի մասին տեղեկությունը ստացվել էր ժամը 19.35-ին:

Հավանական դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը, ապա մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23.15-ի սահմաններում որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները Արագած լեռան վրա հայտնաբերել են 48 հոգուց բաղկացած կորած արշավախումբը:

«Ուսանողները անվնաս իջեցվել են սարից և հանձնվել հարազատներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-