Երևանի ոստիկանությունը ձերբակալել է Մյասնիկյանի պողոտայում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց [Տարբերակ 1-ին]

23.09.2011, 10:50

Ոստիկանությունն ուրբաթ  ձերբակալել է Մյասնիկյանի պողոտայում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող մի խումբ անձանց, հայտնեց Հայաստանի Ոստիկանության մամուլի քարտուղարի օգնական Արմեն Մալխասյանը:

Նա չնշեց ձերբակալվածների անուններն ու կատարվածի մանրամասները` հավելելով, որ մանրամասն տեղեկությունը կհրապարակվի ավելի ուշ:

Ականատեսների խոսքով` Mama Flora ծաղկի խոշոր խանութի հարևանությամբ աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները` ներառյալ կինոլոգներ: Ականատեսները դեպքի վայրում տեսել են նաև սավանով ծածկված մարմին:

Կատարվածի կապակցությամբ առավոտից արգելափակված է Երևանի հյուսիսը կենտրոնական հատվածի հետ միացնող Մյասնիկյան պողոտայի տրանսպորտի երթևեկը:

Փաստով քննություն է կատարվում: -0-