Լեգենդար С-300 համակարգերը ցուցադրվեցին Երևանի զորահանդեսին

21.09.2011, 13:07
Լեգենդար С-300 համակարգերը ցուցադրվեցին Երևանի զորահանդեսին
Լեգենդար С-300 համակարգերը ցուցադրվեցին Երևանի զորահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գործողության միջին շառավղով զենթիահրթիռային լեգենդար С-300ПТ համակարգերը ցուցադրվեցին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ:

Մասնագետները վստահ են, որ այդ համակարգերի շնորհիվ Հայաստանի օդային տարածքը հուսալիորեն պաշտպանված է:

ЗРС С-300-ը նախատեսված է արդյունաբերական և վարչական խոշոր օբյեկտների, ռազմակայանների և կառավարման կետերի պաշտպանության համար հակառակորդի օդատիեզերական հարձակման միջոցների հարվածներից: Համակարգերն ընդունակ են ոչնչացնելու բալիստիկ և աէրոդինամիկ թիրախներ: Առկա է  ցամաքային նշանակետերին նախապես հայտնի կոորդինատներով հարվածներ հասցնելու հնարավորություն:

Զորահանդեսում ցուցադրվեցին С-300 չորս համակարգեր:

ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի hամատեղ զորավարժության ընթացքում Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի հաշվարկը կատարեց ոչ միայն հակաօդային պաշտպանության, այլև հակահրթիռային խնդիրներ և խոցեց բոլոր թիրախները` ցուցաբերելով 100 տոկոս արդյունավետություն: --0—