Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներ Հովսեփյանը և Եդիգարյանը վնասվածք են ստացել

15.09.2011, 18:58
Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներ Հովսեփյանը և Եդիգարյանը վնասվածք են ստացել
Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներ Հովսեփյանը և Եդիգարյանը վնասվածք են ստացել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի միանգամից երկու առանցքային խաղացողներ` Սարգիս Հովսեփյանը և Արթուր Եդիգարյանը վնասվածք են ստացել Հայաստանի առաջնության բարձրագույն լիգայի խաղերում:

Ինչպես հայտնում է «Սպորտ Էքսպրեսը», երևանյան «Փյունիկի» պաշտպան Հովսեփյանը վնասվածք է ստացել «Միկայի» հետ շաբաթօրյա խաղի ընթացքում (խաղն ավարտվել է 1-2 հաշվով) և փոխարինվել է:

Սրունք-թաթային վնասվածքը խանգարել է հավաքականի վետերանին մասնակցել առաջնության հաջորդ փուլին, և առայժմ հայտնի չէ, թե երբ կվերականգնվի խաղացողը:

«Բանանցի» 24-ամյա կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն իր հերթին ստիպված է եղել լքել խաղադաշտն առաջնության առաջատար «Ուլիսի» դեմ խաղում (խաղն ավարտվել է 0-1 հաշվով):

Euro-2012 ներկայիս ընտրական փուլում հայկական հավաքականի կազմում Հովսեփյանն ու Եդիգարյանը մասնակցել են բոլոր ութ խաղերին: Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնացիների հետ խաղ կանցկացնեն «В» խմբում ընտրական փուլի շրջանակներում: Հոկտեմբերի 11-ին Իռնադիայում կանցկացվի, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների վճռորոշ խաղը: Հայ ֆուտբոլիստները «В» ընտրական խմբում 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին: Խմբի միանձնյա առաջատարն են ռուսները 17 միավորով: 

Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։

Մակեդոնացիները 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը: Անդորրացիները, ովքեր պարտվել են իրենց բոլոր խաղերում փակում են մրցախաշարային աղյուսակը: Բոլոր թիմերը 8-ական հանդիպում են անցկացրել: Միաժամանակ հայ ֆուտբոլիստներն ունեն խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունը՝ - 17-7:  -0-