«Ուրալի» պաշտպան Թումասյանը չի ներկայացել Հայաստանի հավաքական

02.09.2011, 15:03
«Ուրալի» պաշտպան Թումասյանը չի ներկայացել Հայաստանի հավաքական
«Ուրալի» պաշտպան Թումասյանը չի ներկայացել Հայաստանի հավաքական

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանը, ում կանչել էին Եվրո-2012 թ.-ի ընտրական փուլի շրջանակներում Անդորրայի և Սլովակիայի հավաքականների դեմ կայանալիք հանդիպումներին մասնակցելու, չի ներկայացել, հաղորդում է «Սպորտ-Էքսպրեսը»:  

Հայ ֆուտբոլիստները սեպտեմբերի 2-ին ուժերը կչափեն Անդորրայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 6-ին՝ սլովակների հետ: Երկու հանդիպումներն էլ արտագնա են մեր հավաքականի համար:

Ըստ հրատարականության՝ Թումասյանի բացակայության պատճառների մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում որևէ կոնկրետ բան չկարողացան ասել՝ ընդգծելով միայն, որ Թումասյանին հրավերը ժամանակին է ուղարկվել:

Այն հարցին, թե արդյոք խաղացողին հետագայում կկանչե՞ն Հայաստանի հավաքական, ֆեդերացիայի պատասխանատու աշխատողը նշել է, որ այդ հարցը գտնվում է հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի իրավասության ներքո:

Կիրակի օրը Մինասյանը հրապարակել է թիմի կազմը՝ Անդորրայի (սեպտեմբերի 2) և Սլովակիայի (սեպտեմբերի 6) հավաքականների հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար:

Հավաքական են հրավիրված դարպասապահներ Ռոման Բերեզովսկին, (Խիմկի, Ռուսաստան) և Գևորգ Կասպարովը (Միկա), պաշտպաններ Սարգիս Հովսեփյանը (Փյունիկ), Ռոբերտ Արզումանյանը (Յագելոնիա, Լեհաստան), Լևոն Հայրապետյանը (Լեխիա, Լեհաստան), Հրայր Մկոյանը (Միկա), Վալերի Ալեքսանյանը (Սանատ Նաֆթ, Իրան), Արթուր Յուսպաշյանն ու Արտակ Եդիգարյանը (Փյունիկ), Դենիս Թումասյանը (Ուրալ), կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյանը (Մետալուրգ, Ուկրաինա), Արթուր Եդիգարյանը (Բանանց), Հենրիխ Մխիթարյանը (Շախտյոր, Ուկրաինա), Էգդար Մալաքյանը (Փյունիկ), Մասիս Ոսկանյանը (Ռոզելար, Բելգիա), Զավեն Բադոյանը (Իմպուլս), հարձակվողներ Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելլին (Մետալուրգ, Ուկրաինա), Էգդար Մանուչարյանը (Ուրալ), Յուրա Մովսիսյանը (Կրասնոդար, Ռուսաստան), Արթուր Սարկիսովը (Շիննիկ, Ռուսաստան):

Հայ ֆուտբոլիստները 8 միավորով B խմբում զբաղեցնում են չորրորդ տեղը:

Սլովակիայի, Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականները վաստակել են 13-ական միավոր: Մակեդոնացիները վաստակել են 4 միավոր, իսկ Անդորրայի հավաքականը որևէ միավոր չի վաստակել:-0-