Հայաստանում օգոստոսի 27-ից սկսվում է որսի սեզոնը

25.08.2011, 17:50
Հայաստանում օգոստոսի 27-ից սկսվում է որսի սեզոնը

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի որսահանդակներում, բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից, օգոստոսի 27-ին մեկնարկում է որսի սեզոնը,  հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Համապատասխան հրամանագիր է ստորագրել գերատեսչության ղեկավար Արամ Հարությունյանը;

Մասնավորապես, 2011 թ. օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 31-ը թույլատրվում է մինչև 20 հազար լորի (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ), 2011 թ.-ի օգոստոսի 27-ից մինչև հունվարի 31-ը` մինչև 2 հազար աղավնիների (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ), նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը` քարակաքավի (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ), օգոստոսի 27-ից  հոկտեմբերի 31-ը` կտցարազգիների (բացառությամբ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցվածների, 5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ), օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 31-ը` արտույտների, սարյակների, կեռնեխների (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ), 2011 թ. սեպտեմբերի 15-ից  մինչև 2012թ. փետրվարի 29-ը ջրլող թռչունների` բադերի (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկների (փառփար, եղեգնահավ, 5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ), 2011 թ. օգոստոսի 27-ից մինչև 2012թ. փետրվարի 28-ը` մոխրագույն ագռավների և մինչև 2 հազար կաչաղակների որսը:

2011 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. փետրվարի 28-ը թույլատրվում է վայրի խոզերի (1 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ), 2011 թ. նոյեմբերի 1-ից 2012թ. հունվարի 31-ը` նապաստակների (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ), 2011 թ. նոյեմբերի 15-ից 2012 թ. փետրվարի 27-ը` աղվեսների (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ) որսը:-0-