Տղամարդու և կնոջ բնավորությունների տարբերություններն են անտացոլված Քիառոստամիի «Վավերացված պատճեն» ֆիլմում

14.07.2011, 18:21
Տղամարդու և կնոջ բնավորությունների տարբերություններն են անտացոլված Քիառոստամիի «Վավերացված պատճեն» ֆիլմում
Տղամարդու և կնոջ բնավորությունների տարբերություններն են անտացոլված Քիառոստամիի «Վավերացված պատճեն» ֆիլմում

Լեգենդար իրանցի կինոդասական Աբաս Քիառոստամիի «Վավերացված պատճեն» ֆիլմը, որը բացեց «Ոսկե ծիրան 2011» երևանյան ութերորդ կինոփառատոնը, պատմում է այն մասին, որ տղամարդն ու կինը շատ են տարբերվում և երբեք մինչև վերջ միմյանց չեն հասկանա։

Կինոնկարում գլխավոր դերը խաղացած հայտնի դերասանուհի Ժյուլիետ Բինոշը 2010թ.-ի Կաննի 63-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին է  արժանացել։

Ինչպես հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Քիառոտամին, այդ պատմության մեջ երկուսն էլ՝ և տղամարդը, և կինը, անծանոթ են մնում հանդիսատեսին։ Ռեժիսորը նշեց, որ հանդիսատեսն այնպես է հետևում այդ զույգի պատմությանը, կարծես այն դիմացի պատուհանի հետևում է տեղի ունենում։

Նա նաև հակիրճ ներկայացրեց ֆիլմի սցենարը կարդացած մարդկանց արձագանքը: Ըստ նրա՝ ինքը՝ Բինոշը ասել է, որ այնպիսի տպավորություն է, կարծես դա իր սեփական հարաբերություններն են իր սիրեցյալի հետ:

«Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10-17-ը, որին մասնակցում է 150 ֆիլմ 45 երկրից:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0-