Երևանի «Փյունիկ» ակումբի մարզիչը հիասթափված է իր սաների խաղից Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ

13.07.2011, 13:48
Երևանի «Փյունիկ» ակումբի մարզիչը հիասթափված է իր սաների խաղից Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ հիասթափված է իր սաների խաղից Չեմպիոնների լիգայի որակվորման երկրորդ փուլի շրջանակներում կայացած Չեխիայի «Վիկտորիա» թիմի դեմ առաջին խաղի ժամանակ:

Երևանցիները երեքշաբթի սեփական հարկի տակ 0:4 խոշոր հաշվով պարտվել են չեխերին:

«Ես շատ հիասթափված են: Անկեղծ ասած` հասկանում էի թիմի բոլոր խնդիրները, որոնք, մասնավորապես, կապված են կազմի հետ», - ասել է Մինասյանը, ով նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչն է:

Նրա խոսքերով՝ նա հանդիպումից առաջ տեսել է մրցակցի խաղը և գիտեր, որ դա շատ լավ թիմ է: «Սակայն այս ամենը ոչինչ չի նշանակում, քանի որ այն խաղացողները, ովքեր պետք է իրենց հետևից տանեին թիմը, խաղացին ավելի վատ, քան ավելի անփորձները», - հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց Մինասյանը:

Նա նաև անդրադարձավ ակումբի երկու առանցքային խաղացողներին՝ Մարկոս Պիզելիին և Գևորգ Ղազարյանին Դոնեցկի «Մետալուրգ» ուղարկելու հետ  կապված հարցին՝ նշելով, որ չի ափսոսում այդ ամենի համար:

Նա ավելացրեց, որ վերջերս տեսել է այդ ֆուտբոլիստների խաղը և հպարտ է նրանց համար:

«Այսպիսին է մեր ակումբի քաղաքականությունը, և այն կմնա անփոփոխ», - ասաց Մինասյանը:

Երևանի «Փյունիկը» բազային թիմ է Հայաստանի ազգային հավաքականի համար: Ազգային հավաքականի կազմում հանդես եկող ակումբի առավել հեռանկարային խաղացողները պարբերաբար տեղափոխվում են ավելի բարձրակարգ թիմեր:-0-