Ղարաբաղի նախագահը «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրել բարերարին ու եկեղեցին վերականգնող վարպետին

16.09.2011, 17:49
Ղարաբաղի նախագահը «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրել բարերարին ու եկեղեցին վերականգնող վարպետին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել բարերար Արամ Իզմաիլյանին` բարեգործական նշանակալի գործունեության համար (Ռուսաստանի Դաշնություն) և Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնող վարպետ Վոլոդյա Բաբայանին «Երախտագիտություն» մեդալով  պարգևատրելու մասին:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրումների մասին հրամանագրերը նախագահը ստորագրել է նախօրեին: -0-