Դատարանը կքննարկի մոսկովյան՝ պայթյուն տեղի ունեցած ռեստորանի սեփականատեր Սուրեն Մկրտչյանի կալանքի մասին միջնորդությունը

13.01.2012, 12:38

Մոսկվայի Չերյոմուշկինսկի դատարանը ուրբաթ կքննարկի քննության միջնորդությունը՝ Սուրեն Մկրտչյանին կալանքի տակ առնելու մասին: Նա այն ընկերության տնօրենն է, որին պատկանում է Մոսկվայի Il Pittore ռեստորանը, որտեղ հունվարի 9-ին տեղի ունեցած պայթյունի ժամանակ 3 մարդ է զոհվել, 38-ը՝ տուժել, РАПСИ գործակալությանը հայտնել է դատավարության մասնակիցներից մեկը:

Պայթյունը տեղի է ունեցել իտալական ռեստորանում երկուշաբթի:

«Չերյոմուշկինսկի դատարանը հունվարի 13-ի կեսօրին կքքնարկի քննության միջնորդությունը՝ Մկրտչյանին կալանավորելու մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

«Կասաբելա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մկրտչյանը բերման է ենթարկվել հինգշաբթի: Ներկայումս նրան հարցաքննում են իբրև կասկածյալի:--0--