Հայաստանի հյուսիսում սողանքի տակ է հայտնվել 35 մեքենա

03.10.2011, 11:12
Հայաստանի հյուսիսում սողանքի տակ է հայտնվել 35 մեքենա
Հայաստանի հյուսիսում սողանքի տակ է հայտնվել 35 մեքենա

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի սահմանի մոտակայքում՝ Հայաստանի հյուսիսում, սողանքի տակ է հայտնվել 35 մեքենա, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ տուժածների մասին նոր տեղեկատվություն դեռ չկա: Նախնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով այս պահին թեթև վաստվածք է ստացել 5-6 մարդ:

Փրկարար ծառայությունը խոստանում է առաջիկայում նոր տեղեկատվություն հրապարակել:

Հայաստանի հյուսիսում Այրում երկաթուղի մոտակայքում՝ Վանաձոր-Բագրատաշեն ավտոմայրուղու հատվածի երթևեկությունը կիրակի փակվել է սողանքի հետևանքով:

Նախնական տվյալներով՝ սողանքի գոտում մեքենաներ են մնացել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ օպերատիվ շտաբ է ստեղծվել, դեպքի վայր են մեկնել համապատասխան ծառայությունների աշխատակիցներ: Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու համար:

Կառավարությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհով երթևեկելուց: Տեղեկատվության մեջ նշվում է, որ գործում է Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհը:

Սողանքի կապակցությամբ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում «թեժ գիծ» է բացվել՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով:-0-