Փրկարարները գտել են Հայաստանի սարերում մոլորված գերմանացի զբոսաշրջիկին

08.09.2011, 14:01
Փրկարարները գտել են Հայաստանի սարերում մոլորված գերմանացի զբոսաշրջիկին
Փրկարարները գտել են Հայաստանի սարերում մոլորված գերմանացի զբոսաշրջիկին

Փրկարարները հինգշաբթի առավոտյան գտել են նախօրեին ՀՀ Կոտայքի մարզի սարերում մոլորված գերմանացի զբոսաշրջիկ Ստեֆան Սլաբեկին, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Չորեքշաբթի ժամը 22:12-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ծաղկաձորի սարերում գերմանացի զբոսաշրջիկ է մոլորվել:

Հավանական որոնման տարածք է մեկնել Կոտայքի մարզային փրկարար ջոկատը: Նույն օրն իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք, սակայն նրանք շարունակվել են առավոտյան, և փրկարարները հինգշաբթի գտել են մոլորված գերմանացուն:-0-