Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը

06.09.2011, 12:08
Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը
Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը

Փրկարարները կանխել են Երևանի 34-ամյա բնակչի ինքնասպանության փորձը: Նա փորձել է նետվել Կիևյան կամրջից, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը։

«Մոտ կեսգիշերին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի բազրիքից քաղաքացի է կախվել և սպառնում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:                                                                                              

Փրկարարները ճոպաններով անվնաս բարձրացրել և շտապօգնության աշխատակիցներին են հանձնել նրան։ -0-