Բրիջիթ Բարդոն շնորհակալություն է հայտնել Պուտինին գրենլանդական փոկի կաշվի առքուվաճառքն արգելելու համար

21.12.2011, 11:51
Բրիջիթ Բարդոն շնորհակալություն է հայտնել Պուտինին գրենլանդական փոկի կաշվի առքուվաճառքն արգելելու համար
Բրիջիթ Բարդոն շնորհակալություն է հայտնել Պուտինին գրենլանդական փոկի կաշվի առքուվաճառքն արգելելու համար

Ֆրանսիացի կինոդերասանուհի և կենդանիների պաշտպան Բրիջիթ Բարդոն շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին գրենլանդական փոկի կաշվի առքուվաճառքն արգելելու համար, երեքշաբթի հաղորդել է Ֆրանս Փրես գործակալությունը:

Երկուշաբթի Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը (IFAW) ողջունել է գրենլանդական փոկի կաշվի ներկրումն ու արտահանումն արգելելու մասին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միության որոշումը: Կանադային կառավարության տվյալների համաձայն՝ Ռուսաստանը ստանում էր այդ երկրի կողմից արտահանվող փոկի կաշվի մինչև 90 տոկոսը և սպառման խոշորագույն շուկան էր դառնում:

Բարդոն, ով վաղուց է պայքարում փոկերի որսի դեմ, արգելքի հայտարարումը համարել է «Ամանորյա լավագույն նվերը» և անձամբ շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին:

«Անչափ շնորհակալ եմ, որ Դուք միշտ ուշադիր եք իմ ուղերձների նկատմամբ: Ափսոս, որ ես նման աջակցություն չեմ ստանում իմ սեփական երկրում, որը չափազանց հետամնաց է կենդանիների պաշտպանության հարցերում», - նշվում է Բարդոյի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իմ սիրելի վարչապետ, ես Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք առաջիկա ամիսներին և տարիներին», - ասել է դերասանուհին:

Բարդոն 2009 թ.-ին ՌԴ վարչապետին ուղղված նամակում շնորհակալություն էր հայտնել նրան փոկերի ձագերի որսն արգելելու նախաձեռնության համար:-0-