Լիբանանի նախագահը հայտնել է, որ Տիրի ահաբեկչության մեղավորները պատժվելու են

09.12.2011, 15:58
Լիբանանի նախագահը  հայտնել է, որ Տիրի ահաբեկչության մեղավորները պատժվելու են
Լիբանանի նախագահը  հայտնել է, որ Տիրի ահաբեկչության մեղավորները պատժվելու են

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը խոստացել է, որ ուրբաթ Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքում տեղի ունեցած պայթյունի մեղավորները կգտնվեն և կպատժվեն:

Պայթյունը տեղի է ունեցել Լիբանանի հարավում տուժել է յոթ մարդ, նրանց շրջանում են եղել ՄԱԿ-ի խաղաղապահ համակազմի զինծառայողները, ուրբաթ հաղորդում է Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով անվտանգության տեղական ծառայությունների աղբյուրներին:

«Լիբանանի անվտանգության մարմիններն ամեն ինչ կանեն, որպեսզի գտնեն և ձերբակալեն այդ պայթյունի մեղավորներին և բացառեն նման ողբերգությունների կրկնությունը ապագայում: Լիբանանի ժողովուրդն ու իշխանությունները խորը երախտագիտություն են հայտնում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին, մասնավորապես՝ ֆրանսիացի խաղաղապահներին, և բոլոր տուժածներին ապաքինում են մաղթում»,- ուրբաթ Երևանում իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ըստ Սուլեյմանի, այդ ահաբեկչությամբ ահաբեկիչները ցանկացել են հասնել նրան, որ երկրից դուրս բերվեն խաղաղապահներն ու ձախողվի խաղաղ գործընթացը:

«Բայց ես վստահ եմ, որ նման երկիրը, ինչպիսին Ֆրանսիան է, որն այդքան ջանքեր է գործադրում ողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար, նման սադրանքի չի ենթարկվի: Ես վստահ եմ, որ միջազգային հանրությունը թույլ չի տա, որ ահաբեկչական ցանցն ընդլայնվի և տարածաշրջանում ահաբեկչությունները շատանան»,- նշեց լիբանանյան պետության ղեկավարը:

Նա տեղեկացրեց նաև, որ ողբերգության մասին իմացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ: «Մենք կարծում ենք, որ նման գործողությունները պետք է չազդեն խաղաղ գործընթացի ձախողման վրա: Նման ահաբեկչական գործողությունները պետք է չհանգեցնեն խաղաղապահ ուժերի նահանջին և աշխարհի ահաբեկչական կազմակերպությունների ազդեցության ավելացմանը»,- ավելացրեց Սուլեյմանը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Տիր քաղաքում զինվորականներն իրենց գոտին են հսկելիս եղել, երբ նրանց զրահամեքենան պայթել է: ՄԱԿ-ի զինծառայողների վկայությամբ, վիրավորների թվում մի քանի պատահական անցորդներ են եղել: Տեղեկացվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառվում:

ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը՝ 13 հազար զինծառայողով, տեղակայվել են Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ԱԽ 1701 բանաձևի համաձայն, որով վերջ էր դրվում 2006 թվականի պատերազմին: Լիբանանի բանակի հետ համատեղ նրանք հսկում են Իսրայելի հետ ունեցած սահմանի ապառազմականացված գոտին:--0-