Պաղեստինը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ

31.10.2011, 17:36
Պաղեստինը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր երկուշաբթի հավանության է արժանացրել Պաղեստինի անդամակցությունը կառույցին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պաղեստնինի անդամակցության մասին պաշտոնապես հայտարարել է Գլխավոր համաժողովի նախագահ Կատալին Բոջիայը: Բանաձևին կողմ է եղել 107 երկիր, դեմ են քվեարկել 14-ը: Պատվիրակների մեծ մասն այս որոշումը ծափողջյուններով են ընդունել:

Հոկտեմբերի 31-ին կայացած քվեարկության ժամանակ Պաղեստինի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին սատարել է 107 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան, Հունաստանը, Ֆինլանդիան և Թուրքիան: Ֆրանսիայի աջակցությունն անսպասելի է եղել, քանի որ Փարիզը բազմիցս հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քվեարկությունը վաղաժամ է համարում, և կոչ է արել սահմանափակել ՄԱԿ-ում  Պաղեստինի ճանաչման գործընթացի ընթացակարգը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Պաղեստինի անդամակցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կստիպի ԱՄՆ-ին դադարեցնել ամերիկյան կողմից այդ կազմակերպության ֆինանսավորումը, իսկ ԱՄՆ-ի վճարները կազմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեի 22 տոկոսը: Երկուշաբթի Իսրայելը նույնպես հայարարել է, որ դադարեցնելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը՝ Պաղեստինի անդամակցության դեպքում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ առաջիկա երկու տարիների ենթադրյալ բյուջեն 653 մլն դոլար է կազմում:0-