Իրանի իշխանությունները ձերբակալել են 2,6 մլրդ դոլարի չափով պետական միջոցների գողության մեջ կասկածվող 19 անձանց

19.09.2011, 13:49

Իրանական իշխանությունները ձերբակալել են 2,6 մլրդ դոլարի չափով պետական միջոցների գողության մեջ մի քանի կասկածյալների, երկուշաբթի հաղորդում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով ֆինանսների և տնտեսական գործերի նախարար Շամսեդին Հոսեյնիին:

Խարդախությունները, որոնք տեղական ԶԼՄ-ների կողմից արդեն որպես երկրի պատմության մեջ խոշոր ֆինանսական խարդախություն են ճանաչվել, ենթադրում էին Bank Saderat-ում (Իրանի առաջատար ֆինանսական ինստիտուտներից մեկը) վարկ ստանալու համար կեղծ փաստաթղթերի օգտագործում՝ նպատակ ունենալով ակտիվներ գնել, այդ թվում՝ պետական ընկերությունների, ինչպիսին է Khuzestan Steel Co խոշոր արտադրողը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Հոսեյնին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Գոլյամհոսեյն Մոհսենի Էժեին նախօրեին հայտնել է, որ այդ գործի առթիվ 19 մարդ է ձերբակալվել: Նա նաև նշել է, որ նրանց մեջ է գտնվում նաև խարդախության գլխավոր կասկածյալը: -0-