ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հերքել է Լիբիայի վերաբերյալ ԱԽ հատուկ նիստի գումարման մասին տեղեկությունը

11.08.2011, 13:38
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հերքել է Լիբիայի վերաբերյալ ԱԽ հատուկ նիստի գումարման մասին տեղեկությունը

ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հերքել է լիբիական տպագիր մամուլում տեղ գտած հաղորդագրությունն այն մասին, թե համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտադիր է Լիբիայի վերաբերյալ Անվտանգության Խորհրդի հատուկ նիստ գումարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Լիբիական մամուլի մի հաղորդագրությանը հակառակ, գլխավոր քարտուղարը չի ասել, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն հատուկ նիստի կհրավիրի»,- հայտնել է մամուլի ծառայությունը Լիբիայի վարչապետ Բաղդադի Մահմուդիի հետ Պան Գի Մունի հեռախոսազրույցից հետո, որը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին։

Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում «մտահոգություն են հայտնել Լիբիայում շարունակվող կորուստների և ենթակառուցվածքների փլուզման վերաբերյալ»։ Պան Գի Մունն ափսոսանք է հայտնում «մարտերի և անբավարար բժշկական օգնության, վառելիքի պատճառով» քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ, «և դա ընդգծում է լիբիական ժողովրդի մարդասիրական կարիքների բավարարման անհրաժեշտությունը»։

Գլխավոր քարտուղարը, ինչպես հայտնում է մամուլի ծառայությունը, հայտնել է Լիբիայի վարչապետին, որ շատ անհանգստացած է Լիբիայում ճգնաժամի՝ քաղաքականապես համաձայնեցված ուղիների որոնման հարցում առաջընթացի բացարձակ բացակայությամբ, չնայած ՄԱԿ-ի ջանքերին։—0—