Նորվեգացի միլիոնատերը 830 հազար դոլար կծախսի Ուտեյա կղզու վերականգնման համար

26.07.2011, 19:39
Նորվեգացի միլիոնատերը 830 հազար դոլար կծախսի Ուտեյա կղզու վերականգնման համար

Նորվեգացի մագնատ Պետեր Ստուրդալենը հինգ մլն նորվեգական կրոն կնվիրաբերի (830 հազար դոլար) ահաբեկչությունից հետո Ուտեյա կղզու վերականգնման համար, երեքշաբթի հայտնել է Նորվեգական աշխատանքային կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Էսկիլ Պեդերսենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուտեյա կղզին ժողովրդավարության խորհրդանիշ է դարձել, և այժմ կղզին կվերականգնվի կամավորների ուժերով։ Այսօր շատերն են ցանկանում օգնել։ Մենք երջանիկ ենք, որ Պետեր Ստուրդալենը դրա համար հինգ մլն կրոն կհատկացնի»,- հայտնել է Պեդերսենը։

Քաղաքական համախմբման մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ միջոցները կգնան մի քանի հին կառույցների վերականգնմանը և ահաբեկչությունից հետո տարածքի մաքրմանը։ Այդ աշխատանքները կսկսվեն հինգշաբթի։

Դեռ կղզում շարունակվում է հետաքննությունը, այնտեղ ոստիկանությունն է աշխատում։ -0-