ՀՀ խորհրդարանը հաստատել է 2012թ.-ի ՀՀ պետբյուջեի նախագիծը

08.12.2011, 14:44
ՀՀ խորհրդարանը հաստատել է 2012թ.-ի ՀՀ պետբյուջեի նախագիծը
ՀՀ խորհրդարանը հաստատել է 2012թ.-ի ՀՀ պետբյուջեի նախագիծը

Հինգշաբթի կայացած նիստի ժամանակ Ազգային ժողովի կողմից վերջնականորեն ընդունվել է 2012թ.-ի ՀՀ պետբյուջեի նախագիծը, հաղորդում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը:

Բյուջեին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ երկուսը, իսկ «Ժառանգություն և Դաշնակցություն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններն ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը:

2012թ.-ի ՀՀ պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում բյուջեի եկամտային մասը կազմում է 911,6 մլրդ դրամ (2.3 մլրդ դոլար, վերահաշվարկն իրականացվել է դոլարի ընթացիկ փոխարժեքի համաձայն), ծախսային մասը՝ 1044,1 մլրդ դրամ (2.7 մլրդ դոլար), իսկ դեֆիցիտը՝ 132,5 մլրդ դրամ: Եկամուտներում առավել շատ տեսակարար կշիռ ունեն եկամտահարկերը՝ 732 մլրդ դրամ չափով:

Խորհրդարանը նաև օրենսդրական փաթեթ է ընդունել մոտ 100 մլրդ դրամի չափով 2012թ.-ին հարկերի հավաքի աճ ապահովելու համար: Մասնավորապես՝ նախատեսվում է «ճոխության հարկ» ներդնել ավելի քան 90 հազար դոլար արժողությամբ թանկարժեք ավտոմեքենաների համար, 50 տոկոսով ավելացնել թանկարժեք ալկոհոլային խմիչքների ոլորտի հարկվող բազան, մինչև 25 տոկոսով բարձրացնել եկամտահարկը 2 մլն դրամ և ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց համար և 50 տոկոսով ավելացնել խաղատների ֆիքսված վճարումները:

2012թ.-ի պետբյուջեի նախագծի համաձայն, ՀՀ ՀՆԱ-ի աճը կկազմի 4,2 տոկոս, իսկ երկրի գնաճը 2012թ.-ին կանխատեսվում է 4 տոկոսի (±1,5%) մակարդակում: -0-