Առաջիկայում Հայաստան այցելող զբոսաշրջիկների հիմնական հոսքը կլինի ԱՊՀ երկրներից. ՀՀ վարչապետ

19.10.2011, 17:42
Առաջիկայում Հայաստան այցելող զբոսաշրջիկների հիմնական հոսքը կլինի ԱՊՀ երկրներից. ՀՀ վարչապետ
Առաջիկայում Հայաստան այցելող զբոսաշրջիկների հիմնական հոսքը կլինի ԱՊՀ երկրներից. ՀՀ վարչապետ

Առաջիկա տասը տարիների ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների հիմնական հոսքը կլինի ԱՊՀ երկրներից, չորեքշաբթի Սանկտ- Պետերբուրգի ֆինանսների և տնտեսության պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է հայկական կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը:

«Հատկապես վերջին շրջանում Ռուսաստանից մեր երկիր  ժամանող զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվում: Հայաստանն ունի զբոսաշրջության մեծ ներուժ նաև հոգևոր-մշակութային հուշարձանների առկայության տեսանկյունից, որոնք ունեն դարերի պատմություն»,-չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Սարգսյանի խոսքը մեջբերեցին հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից:
Սարգսյանը նաև ընդգծել է, որ տվյալ ոլորտը կառավարական ծրագրերի առաջնահերթ ուղղություններից մեկն է:

Նա տեղեկացրել է, որ արդեն վերականգնել և շարունակվում են արդիականացվել Հայաստանի զբոսաշրջային կենտրոնների՝ Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Արզնիի ենթակառուցվածքները, որտեղ կարելի է կազմակերպել բարձրակարգ հանգիստ: -0-