ՀՀ գազասպառողների թիվը գերազանցել է 620 հազարը. ՀայՌուսգազարդ

17.10.2011, 18:42
ՀՀ գազասպառողների թիվը գերազանցել է 620 հազարը. ՀայՌուսգազարդ
ՀՀ գազասպառողների թիվը գերազանցել է 620 հազարը. ՀայՌուսգազարդ

2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի գազի ցանցին միացած բաժանորդների թիվը կազմել է 620 հազար 241, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի ծառայությունից:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին փաստացի գազասպառողների թիվն ավելացել է 7 384-ով, որոնցից 1064 բաժանորդներ միացել են ցանցին սեպտեմբերին: «Ամսական կտրվածքով այս ցուցանիշն ինն ամիսների արդյունքներով ամենաբարձրն է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանը գազիֆիկացման մակարդակով աշխարհի երկրների առաջին եռյակում է:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Գազը մուտք է գործում Հայաստան Վրաստանի տարածքով:

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության բաժինը՝ 20 տոկոս: --0—