Լեդի Գագան MTV հեռուստաընկերության վարկածով դարձել է տարվա երգչուհի

07.11.2011, 10:29
Լեդի Գագան MTV հեռուստաընկերության վարկածով դարձել է տարվա երգչուհի
Լեդի Գագան MTV հեռուստաընկերության վարկածով դարձել է տարվա երգչուհի

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. MTV հեռուստաընկերության վարկածով 2011թ. տարվա լավագույն կատարող է ճանաչվել Լեդի Գագան. մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը իռլանդական Բելֆաստ քաղաքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լեդի Գագան արդեն արժանացել է 2011 թ.-ի MTV EMA մրցանակին` երկրպագուների լավագույն աջակցության համար: Այս տարի երգչուհու թեկնածությունը ներկայացված է մրցանակաբաշխության վեց անվանակարգերում:

Լեդի Գագան, ում իսկական անունը Ստեֆանի Ջերմանոտա է, 2009 թ.-ին առաջին անգամ արժանացել է EMA մրցանակին «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում: 2010 թ.-ին նա արժանացել է երեք գլխավոր մրցանակների` «Լավագույն փոփ կատարող», «Լավագույն երգչուհի» և «Լավագույն երգ» անվանակարգերում:-0-