Մեդվեդևը հույս ունի, որ Վրաստանի հետ նոր հակամարտություններ չեն ծագի անգամ Սահակաշվիլիի օրոք

05.08.2011, 14:47
Մեդվեդևը հույս ունի, որ Վրաստանի հետ նոր հակամարտություններ չեն ծագի անգամ Սահակաշվիլիի օրոք

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հույս ունի, Վրաստանի հետ որևէ նոր խնդիր չի ծագի, նույնիսկ արդեն լավ դաս ստացած Միխայիլ Սահակաշվիլիի իշխանավարման ժամանակ։

«Մեծ հույսեր ունեմ, որ մեր երկրների միջև այլևս որևէ հակամարտություններ չեն լինի, նույնիսկ պարոն Սահակաշվիլիի իշխանավարման տարիներին, որովհետև նա լավ դաս է ստացել»,- ասել է Մեդվեդևը ռուսական «RT», վրացական «Առաջին տեղեկատվական կովկասյան» հեռուստաալիքին և «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Օգոստոսի 8-ի գիշերը վրացական զորքը հարձակվել էր Հարավային Օսեթիայի վրա և ավերել մայրաքաղաք Ցխինվալիի մի մասը։ Ռուսաստանը, պաշտպանելով խաղաղ բնակիչներին, որոնցից շատերը ընդունել էին ՌԴ քաղաքացիություն, զորք էր մտցրել հանրապետություն և հինգ օր տևած ռազմական գործողություններից հետո դուրս էր հանել վրացական զինվորականներին տարածաշրջանից:

«Ամենակարևորը, որպեսզի մենք, թերթելով այս տխուր էջը, հիշենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, բայց նայենք ապագային, որպեսզի մենք վերականգնենք այն հսկայական կապերը, որոնք գոյություն են ունեցել ռուս ժողովրդի, Ռուսաստանի բնակիչների և վրաց ժողովրդի միջև, որպեսզի մենք վերականգնենք մարդկային բարիդրացիական շփումները ողջ ծավալով»,- նշել է ՌԴ նախագահը ռուս-վրացական հակամարտության երրերդ տարելիցի նախաշեմին։

Նա ընդգծել է, որ այդպիսի շփումներ կան նաև այսօր՝ «դուք ապրում, լինում եք և այստեղ, և այնտեղ»։
«Բայց ցանկանում եմ, որ մենք վերականգնվենք ամբողջովին։ Եվ կցանկանայի, որ դա հնարավորինս արագ կատարվեր։ Դա շահավետ է ոչ միայն երկու երկրների համար։ Դա, եթե կկամենաք, սրտի կանչ է։ Ես ծայրաստիճան անկեղծ եմ խոսում՝ ցանկանում եմ, որ դա հնարավորինս արագ կատարվի։ Եվ եթե մենք ջանք գործադրենք այդ ուղղությամբ, ապա կկարողանանք լուծել այդ խնդիրը։ Բայց այստեղ ամեն ինչ չէ, որ կախված է միայն Ռուսաստանից»,- ասել է ՌԴ նախագահը։ -0