Ադրբեջանը ծրագրում է ցածր ուղեծրային արբանյակ ստեղծել. նախարար

13.07.2011, 14:41
Ադրբեջանը ծրագրում է ցածր ուղեծրային արբանյակ ստեղծել. նախարար

Ադրբեջանը շարունակում է ցածր ուղեծրային արբանյակի ստեղծման և թողարկման հետազոտական աշխատանքները, երեքշաբթի երկրի նախարարների կաբինետի նիստի ժամանակ ասել է երկրի տեղեկատվության և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը։

Նախարարի ելույթի տեքստը չորեքշաբթի տարածվել է ԱզերԹաջ պետական տեղեկատվական գործակալության կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Տիեզերական շուկաներում երկրի դիրքերը ամրապնդելու և կայունացնելու համար նախարարությունն այլ կազմակերպությունների հետ համատեղ պետական ծրագրով շարունակում է երկրորդ հեռահաղորդակցական արբանյակի պատրաստման, երկրի մակերևույթի ուսումնասիրման և դիտարկման համար ցածր ուղեծրային արբանյակի ստեղծման  հետազոտական աշխատանքները»,- ասել է Աբասովը։

Նախարարը նաև ասել է, որ ըստ ժամանակացույցի՝ շարունակվում են 2012թ.-ի չորրորդ եռամսյակում Ադրբեջանի առաջին հեռահաղորդակցական արբանյակի թողարկման աշխատանքները։

Ըստ նրա՝ արդեն համաձայնեցվել են այլ երկներին արբանյակի ռեսուրսային ծառայությունների մոտավորապես ավելի քան կեսի վաճառքի պայմանները։

«Միաժամանակ իրականացվում են կառավարման հիմնական և պահեստային կենտրոնների ստեղծման, արտակարգ իրավիճակներում արտաքին միջամտության ուսումնասիրության, Arianspace ֆրանսիական ընկերության հրթիռակիրի կառուցման աշխատանքները»,- ասել է Աբասովը։

Ադրբեջանի հաղորդակցական տեխնոլոգիների և կապերի նախարարությունը և Arianespace-ը  2010թ.-ի նոյեմբերին պայմանագիր են ստորագրել՝ Azerspace ադրբեջանական հեռահաղորդակցական ազգային առաջին արբանյակի ուղեծիր դուրս բերման վերաբերյալ։ Պայմանագրի արժեքը կազմում է 93 մլն դոլար։ Արբանյակի արձակումը ծրագրված է 2012թ.-ի վերջին։ -0-