Երևանում առաջին անգամ կանցկացվի Yerevan Gastronomic Days-ը
05/20/2024,
19:45
Հունիսի 7-9-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի Yerevan Gastronomic Days–ը։ EventToura-ի համահիմնադիրներ և Yerevan Gastronomic Days-ի կազմակերպիչներ Մերի Բադալյանը և Նունե Մանուկյանը «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ պատմեցին 30 ցնցող գաստրոնոմիկ շոուների մասին՝ Միշլենի աստղերի արժանացած Ալեն Ալեքսանյանի, աշխարհահռչակ շեֆ–խոհարարների և հայտնի բլոգերների մասնակցությամբ։