Հայազգի ինժեներ Գարագաշյանի ամենագնացի կադրերը ցնցել են համացանցը
02/12/2016,
16:58
Հայազգի ինժեներ Ալեքսեյ Գարագաշյանի նախագծած «Շերպ» ամենագնացի փորձարկման կադրերը մեկ օրում հավաքել են 2 մլն դիտում։

Տեսանյութը հրապարակվել է Facebook սոցցանցում։ Տեսանյութը հետաքրքրել է բազմաթիվ արտասահմանյան մասնագիտացված հրատարակությունների։

«Մենք ստացել ենք շուրջ հազար առաջարկ», – BBC–ին տված հարցազրույցում ասել է նախագծի ներդրող Վլադիմիր Շկոլնիկը։

«Սակայն դեռ չգիտենք, թե ինչ կարելի է անել դրանց հետ»։

Ինժեներ Ալեքսեյ Գարագաշյանի նախագծած ամենագնացը հնարավորություն է տալիս հաղթահարել մինչև 0,7 մետր բարձրություն ունեցող պատնեշներ, տեղաշարժվել ջրի, ճահճի, ձյան մեջ, ինչպես նաև սառույցի վրա։

Շկոլնիկի խոսքով` «ամենագնացի անիվների հրման ուժն այնքան մեծ է, որ այն ընդհանրապես ջուր չի հավաքում»։

«Շերպի» երկարությունը 3,6 մետր է, լայնությունը` 2,5 մետր և բարձրությունը` 2,3 մետր։ Ամենագնացը զինված է 44 ձիաուժ հզորությամբ Kubota ճապոնական շարժիչով և կարող է զարգացնել ցամաքում մինչև 45 կմ/ժ և ջրում մինչև 6կմ/ժ արագություն։