Վարժեցրած գետաձին խորամանկել է և փախուստի դիմել կրկեսից
05/06/2016,
12:57
Բոլոր նրանք, ովքեր գետաձիերին ծույլ ու դանդաղկոտ հաստամարմին կենդանիներ են համարում, չարաչար սխալվում են։ Իսպանական Պալոս դե լա Ֆրոնտերա կրկեսի գետաձին ապացուցել է դա մեկընդմիշտ։ Վարժեցնողը և անվտանգության ծառայության աշխատակիցները գլուխ են կոտրում` փորձելով հասկանալ, թե ուր կարող էր փախչել գետաձին հենց իրենց քթի տակից։