ԱՄՆ–ի Հյուսթոն քաղաքի առևտրի կենտրոնի այցելուներն ավտոկանգառում հայտնաբերել են մոլորված ալիգատորի, որին կոչել են Գոձիլլա, քանի որ նա 363 կիլոգրամ էր կշռում։
Ինչպես գրում է
Lenta.ru–ն, բոլորին ի զարմանս, փրկարար ծառայությունից դեպքի վայր է ժամանել նրբակազմ մի աղջիկ, ով հմտորեն նետվել է գիշատչի վրա, փաթաթել բերանը կտորով, այնուհետև սկոտչով։
Անասնաբույժի խոսքով` երեք մետրանոց սողունի մի աչքը կույր է և նա մոտ 50 տարեկան է։ Առևտրի կենտրոնից ոչ հեռու գետ է հոսում։ Եվ Գոձիլլան, ամենայն հավանականությամբ, այնտեղից է դուրս եկել։