Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդ գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածից․ Սյունիքի մարզպետ

05.06.2024, 22:30
Ռուս սահմանապահները դուրս են եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածից, ասաց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Միաժամանակ նա հավելեց, որ ռուս սահմանապահները փակել են իրենց դիրքերը մի շարք այլ հատվածներում։ Նրանք այնտեղ էին տեղակայվել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո։ <p> </p>