ԽԱՂ. «Երևան–2800». դարձի′ր քաղաքապետ, հավաքի′ր քաղաքային բնապատկեր

15.10.2018, 11:51
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկում է խաղերի շարք, որոնց շնորհիվ դուք հնարավորություն կունենաք ոչ միայն անցկացնել հետաքրքիր ժամանակ, այլև ընդլայնել սեփական աշխարհայացքը։
ԽԱՂ. «Երևան–2800». դարձի′ր քաղաքապետ, հավաքի′ր քաղաքային բնապատկեր
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/.«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկում է խաղերի շարք, որոնց շնորհիվ դուք հնարավորություն կունենաք ոչ միայն անցկացնել հետաքրքիր ժամանակ, այլև ընդլայնել սեփական աշխարհայացքը։

Այս շարքի առաջին խաղը նվիրված է Երևանի 2800–ամյակին։

Խաղ. փազլի միջոցով հավաքեք Երևանի հայտնի շինությունների պատկերները։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ընտրել է երեք հայտնի տեսարժան վայրեր, որոնք դարձել են Երևանի ինքնատիպ «այցեքարտերը»` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Ազգային պատկերասրահի շենքն ու «Կասկադ» համալիրը։

Խաղի կանոնները.
1. Ընտրել առաջարկված նկարներից մեկը փազլը հավաքելու համար
2. Հավաքել փազլը նկարի կողքին տեղադրված մասերից
3. Հավաքելով փազլը`դուք կարող եք անցնել ավելի բարդ մակարդակի (5x5, 7x7, 10x10)։