ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԹԵՍՏ. Գուշակիր կենցաղային տեխնիկան ըստ դրվագի

07.03.2019, 12:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը և VEGA ընկերությունն առաջարկում են անցնել հերթական հետաքրքրաշարժ թեստը, որը կօգնի հասկանալ, թե որքան լավ եք ծանոթ համաշխարհային բրենդների կենցաղային իրերին:
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԹԵՍՏ. Գուշակիր կենցաղային տեխնիկան ըստ դրվագի
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Սառնարաններ, հեռուսատցույցներ, համակարգիչներ, լվացքի և սպասք լվացող մեքենաներ, գազի կաթսաներ և գազօջախներ, էլեկտրական սուրճի մեքենաներ, կարի մեքենաներ, փոշեկուլներ, թեյնիկներ, արդուկեր և այլն` այն ամենը, ինչի հետ մենք ամեն օր գործ ենք ունենում և օգտագործում:

Այս իրերն ուղղակի անփոխարինելի են կենցաղում և ժամանակակից մարդու առօրյայում, իսկ իրենց կարգավիճակով` համաշխարհային բրենդների համար` պրոֆեսիոնալ և կենցաղային էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրողների հիմնական գրավչությունն են և գլխավոր հպարտությունը։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը և VEGA ընկերությունն առաջարկում են անցնել հերթկան հետաքրքրաշարժ թեստը, որը կօգնի հասկանալ, թե որքան լավ եք ծանոթ համաշխարհային բրենդների կենցաղային իրերին, ինչպիսի հետաքրքրութուն են առաջացնում ձեզ մոտ այս կամ այն իրերը, ինչպես նաև կբացահայտի ձեր ունակությունները ասոցիատիվ և տրամաբանական մտածողության առումով: