-273
Եղանակը Երևանում
Հայ

Տարբեր երկրների բացառիկ բնապատկերներ` Երևանի պարզ երկնքի ներքո

19:11
17 Փետրվարի 2016
«Թեքեյան Կենտրոն» կենտրոնում բացվել է «Կապույտ երկնքի տակ» խորհագիրը կրող անկրկնելի և գունագեղ բնապատկերների լուսանկարների միջազգային շարժական լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում է 72 հեղինակ Հայաստանից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Վրաստանից, Իսրայելից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից եւ Եստոնիայից: Ներկայացված 81 աշխատանքներն արտացոլում են շրջապատող իրականությունը հեղինակների տեսանկյունից, իսկ լուսանկարչական ժանրերի բազմազանությունը՝ աշխարհի տարբեր անկյունների գունագեղությունն ու անկրկնելիությունը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության Արտ-ֆոտոյի բաժինը, PhotoPodium.com-ը, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիան եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը: Լուսանկարները Սամվել Սեպեչյանի
Բաժնի այլ նյութեր