412.9
5.07
388.28
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական նորաձևություն «գորգերի» երանգներով

16:51
20 Փետրվարի 2016
Հայ դիզայներները ներկայացրել են հագուստի` առաջինն իր տեսակի մեջ հավաքածու հայկական միջնադարյան գորգերի զարդանախշի տարրերով: Հավաքածուն խոսուն և խորհրդավոր «Անցյալի ապագան» անվանումն է կրում:

Հագուստի ցուցադրությունն անցկացվել է «Մեգերյան կարպետ» գորգի գործարանի
Միջոցառման կազմակերպիչը «Մեգերյան կարպետ»-ն է «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ:
Ժամանակակից հագուստի և հայկական միջնադարյան գորգերի զարդերով պարագաների այս յուրօրինակ սինթեզի հեղինակներից մեկը դիզայներ Լիլիթ Մելիքյանն է:

Ըստ նրա, հայկական գորգի զարդանախշերի օգտագործումը ժամանակակից մտահղացում է, որը թույլ է տալիս ցույց տալ հայկական կոլորիտն անսովոր տեսանկյունից: «Գարուն-Ամառ 2016» նոր հավաքածուում ներկայացվել է հագուստ 40 կոմպլեկտ, այդ թվում` զգեստնոր, բլուզներ, կիսաշրջազգեստներ, տաբատներ, կոմբինեզոններ և մուշտակներ:

Դիզայներները ներկայացրել են նաև տղամարդու և մանկական մեկական կոմպլեկտ:
Հավաքածուի հեղինակների խոսքով, հագուստի մեջ գերակշռում են Սյունիքի և Արցախի գորգերի զարդանախշերը: Դրանք Խնձորեսկի, ինչպես նաև Ամարասի և Ճարտարի «Վիշապագորգ» կոչվող գորգերն են:

Լուսանկարները՝ Նարինե Ասլանյանի
Բաժնի այլ նյութեր