ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորյա տոները մտերիմների հետ սեղանի շուրջ հավաքվելու հիանալի ժամանակ է։ Եվ խնջույքին հատուկ համուհոտ են հաղորդում հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակները։
Հայկական խոհանոցը Եվրոպայի և կովկասյան տարածաշրջանի հնագույն խոհանոցներից է։ Հայկական խոհարարական ավանդույթներն ունեն շատ հին արմատներ։ Հայկական խոհանոցի բնորոշ առանձնահատկությունները ձևավորվել են հազարամյակների ընթացքում, ընդ որում շատ ճաշատեսակների պատրաստման ավանդույթները մինչև օրս անփոփոխ են։
Ավանդույթների պահպանումն առանցքային է հայկական խոհանոցում, բազմաթիվ ճաշատեսակների բաղադրատոմսեր փոխանցվում են սերնդեսերունդ։
Հայկական խոհանոցում կան տարատեսակ ճաշատեսակներ, որոնք առանձնանոմ են համի և բույրի բարդ երանգներով։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը և
«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը ներկայացնում են հետաքրքրաշարժ թեստ, որը թույլ կտա պարզել, թե որքան լավ եք «գլուխ հանում» հայկական խոհանոցի նրբություններից։
Պարզապես պետք է ընտրել, թե հայկական հայտնի ճաշատեսակների մեջ օգտագործվող բաղադրիչներից որ մեկն է ավելորդ։