Զլատան Իբրահիմովիչ. Մխիթարյանը կրունկով խաղի արքան է, իսկ ես` աստվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.12.2016, 14:09
«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր խաղընկերոջ` հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը։
Զլատան Իբրահիմովիչ. Մխիթարյանը կրունկով խաղի արքան է, իսկ ես` աստվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Սանդերլենդի» նկատմամբ Անգլիայի առաջնության 18–րդ տուրի խաղում տարած հաղթանակից հետո մեկնաբանել է իր խաղընկերոջ` հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը։

«ՄՅու»–ն երեկվա խաղում հաղթել է 3։1 հաշվով։ Մխիթարյանը «կարիճի հարվածով» կրունկով գոլ է խփել։

«Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի գոլին, ապա Միկին կրունկով խաղի արքան է, իսկ ես` աստվածը»,– ասել է Իբրահիմովիչը, հայտնում է 101greatgoals–ը։ -0-