ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիո 2016-ի օլիմպիական մեդալակիր Միհրան Հարությունյանը դրամահավաք է սկսել Արցախում հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի կառուցման համար:
«Թանկագին ընկերներ, Maestro Migran կայքը բացել է իր դռները: Կայքի միջոցով Դուք կկարողանաք անմիջական մասնակցություն ունենալ Ստեփանակերտում հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի նախագծի զարգացմանը»,- գրել է մարզիկը Facebook-ի իր էջում:
Դպրոցի կառուցմանը կարելի է աջակցել, դառնալով հովանավոր և որոշակի գումար ներդնելով, դառնալով դպրոցի պատվավոր անդամ կամ ձեռք բերելով մարզիկի պաշտոնական կայքում էլեկտրոնային խանութի միջոցով Maestro Migran գրառմամբ և ֆիրմային տարբերանշանով ապրանքներ ձեռք բերելով:
Ինչպես նշվում է կայքում, անհրաժեշտ գումարների ձեռքբերումից անմիջապես հետո Միհրան Հարությունյանի թիմը կանցնի բանակցությունների Արցախի կառավարության հետ: Արցախում հունահռոմեական ըմբշամարտի դպրոց բացելու իր մտադրության մասին Միհրան Հարությունյանը հայտարարել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում