ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացավ 80 կգ քաշային կարգի եզրափակիչը:
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց բելառուս Ռադիկ Կուլիևին՝ իր կարիերայում առաջին անգամ դառնալով աշխարհի չեմպիոն:
Ինչպես հայտնում է
armsport.am-ը, կիսաեզրափակչում հայ ըմբիշը 1 րոպե 55 վայրկյանում հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլիին` 7:0:
Загружается новость ...
"Право"
Մանուկյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:1 հաշվով առավելության էր հասել իրանցի Յոզեֆ Ղադերիանի նկատմամբ, այնուհետև 3:0 հաշվով հաղթանակ գերմանացի Այզեկի նկատմամբ:
Փարիզ-2017-ում Մանուկյանի ոսկե մեդալը 2-րդն է. ավելի վաղ Արթուր Ալեքսանյանը 3-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն:
Այսօր Կարեն Ասլանյանը պարտվել է եզրափակչում՝ դառնալով փոխչեմպիոն:-0-