Ուսման Դեմբելեն արժանացել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Երեքշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի «The Best 2025» մրցանակաբաշխությունը։ Այս մասին տեղեկացնում է championat.com-ը։
Տղամարդկանց պայքարում լավագույնի կոչմանն արժանացավ Ֆրանսիայի ազգային հավաքականից ու ՊՍԺ-ից Ուսման Դեմբելեն:
Մրցանակաբաշխության ամբողջական արդյունքները հետևյալն են.
- տարվա լավագույն խաղացող՝ Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա)։
- լավագույն կին ֆուտբոլիստ՝ Այտանա Բոնմատի (Բարսելոնա, Իսպանիա)։
- տղամարդկանց լավագույն մարզիչ՝ Լուիս Էնրիկե (ՊՍԺ)։
- կանանց լավագույն մարզիչ՝ Սարինա Վիգման (Անգլիա)։
2025 թ.-ի թիմ՝ Դոննարումմա, Հակիմի, Պաչո, վան Դեյկ, Մենդեշ, Պալմեր, Բելինգհեմ, Վիտինյա, Պեդրի, Յամալ, Դեմբելե։
2025 թ.-ի կանանց ֆուտբոլի լավագույն թիմը՝ Հեմփթոն, Բրոնզ, Բատլե, Ուիլյամսոն, Պարեդես, Բոնմատի, Գուիջարո, Պինա, Կալդենտե, Ռուսո, Պուտելաս։
-2025 թ.-ի ֆուտբոլի լավագույն դարպասապահ՝ Ջանլուիջի Դոննարումմա (Մանչեսթեր Սիթի, Իտալիայի հավաքական)։
-2025 թ.-ի կանանց ֆուտբոլի լավագույն դարպասապահ՝ Հաննա Հեմփթոն (Չելսի, Անգլիայի հավաքական)։
-2025 թ.-ի ֆուտբոլի լավագույն գոլ՝ Սանտյագո Մոնտիել (Ինդեպենդիենտե, ընդդեմ Ինդեպենդիենտե Ռիվադավիա)։
-2025 թ.-ի կանանց ֆուտբոլի լավագույն գոլ՝ Լիսբեթ Օվալե (Տիգրես, ընդդեմ Գվադալախարա)։

