435.48
4.36
404.42
+3
Եղանակը Երևանում
Հայ

Թաեքվանդո և գեղասահք. ՀՖԿՍՊԻ-ում դասավանդվելու է երկու նոր մասնագիտություն (ՖՈՏՈ)

14:02
06 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այս տարի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում(ՀՖԿՍՊԻ) դասավանդվելու է երկու նոր մասնագիտություն` «Թաեքվանդո» և «Գեղասահք»։ Հուլիսի 6-ին բուհն ընդունել է այս մասնագիտություններով իր առաջին դիմորդներին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

«Այսօր պատմական օր է։ Թաեքվանդոյի քննությանը մասնակցում էր Հայաստանի չեմպիոն և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Դավիթ Թորոսյանը։ Դիմորդները փոքր-ինչ լարված էին, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ»,- ասել է «Թաեքվանդոյի ֆեդերացիայի անդամ, «Թաեքվանդոյի» ընդունելության քննության հանձնաժողովի նախագահ Գևորգ Դանիելյանը:

Գերատեսչությունից հայտնում են նաև, որ այս տարի ՀՖԿՍՊԻ-ում ոչ միայն մասնագիտություններն են նոր, այլև գրավոր քննությունների անցկացման և ստուգման ձևը․ ծածկագրված քննությունների անցկացմամբ` բուհը նպատակ ունի ստեղծել հավասար մրցակցություն բոլորի համար: Բացի այդ, առաջին անգամ ընդունելության քննության հանձնաժողովում ներգրավված են նաև հրավիրյալ մասնագետներ:

«Առաջին անգամ եմ ներկայանում որպես ընդունելության քննության հանձնաժողովի անդամ: Քննությունները կազմակերպված են մաքուր և թափանցիկ։ Հուսով եմ` շատերը կդառնան ուսանողներ, իսկ ապագայում ՝ լավ մասնագետներ»,- ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ Կարեն Նալբանդյանը:

ՀՖԿՍՊԻ-ում ներբուհական ընդունելության քննությունները մեկնարկել են հուլիսի 3-ին և շարունակվելու են մինչև հուլիսի 7-ը։

«Այս տարի ՀՖԿՍՊԻ ընդունվելու հայտ է ներկայացրել 582 դիմորդ, քննություններ են անցկացվում են 27 մարզաձևից: ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի հավաստմամբ՝ բուհում իրականացված շարունակական բարեփոխումների արդյունքում դիմորդների թվի մեծ աճ է գրանցվել»,- նշվում է հայտարարության մեջ: 

Тхэквондо

ՀՖԿՍՊԻ ղեկավարությունը, կարևորելով դիմորդների և աշխատակազմի անվտանգությունը, քննություններից մեկ օր առաջ ախտահանել է մարզադահիլճները և բուհի ամբողջ տարածքը, կատարել գծանշումներ։ Դիմորդները մուտքի մոտ ջերմաչափվում են և ախտահանում ձեռքերը, անհրաժեշտության դեպքում` տրամադրվում է դիմակ:

Հաշվի առնելով որոշ մասնագիտություններում հայտ ներկայացրած դիմորդների քանակը` ութ քննություն անցկացվում են երկու փուլով: Յուրաքանչյուր փուլին ներկա է քսան դիմորդ, քննասենյակ է մտնում առավելագույնը տասը դիմորդ: Թեստային քննություն հանձնող դիմորդներին տրամադրվում է մեկանգամյա օգտագործման գրիչներ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին
19:37
11 Հունվարի 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել
22:19
08 Հունվարի 2024
Մահացել է լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպանը մահացել է 78 տարեկան հասակում