Ծանրորդ Գոռ Սահակյանը աշխարհի առաջնությունում դարձել է պոկում վարժության արծաթե մեդալակիր
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ծանրամարտիկ Գոռ Սահակյանը պոկում վարժությունն ավարտել է 154 կգ արդյունքով։
Նա նվաճել է փոքր արծաթ։
Գոռ Սահակյանը (71 կգ) հրում վարժությունն ավարտել է առանց արդյունքի՝ երեք անգամ չկարողանալով բարձրացնել 182 կգ։
Այսպիսով, Սահակյանը ընդհանուր հաշվարկում արդյունք չունեցավ, բայց նա պատվո հարթակ բարձրացավ փոքր արծաթե մեդալով պոկում վարժությունում։
Սա Հայաստանի առաջին մեդալն է 2025 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում։
Նշենք, որ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Այսօրվա մրցելույթներում Հայաստանի ներկայացուցիչ չունենք։
ՀՀ ներկայացուցիչները հանդես կգան հետևյալ ժամանակացույցով.
Հոկտեմբերի 7-ին Ժամը` 19:00, 88 կգ հանդես կգա Սուրեն Գրիգորյանը, հոկտեմբերի 8՝ Ժամը` 19:00, 77 կգ` Աննա Ամրոյանը (B խումբ) հոկտեմբերի 10՝ Ժամը` 21:30. 110 կգ Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը, հոկտեմբերի 11՝ Ժամը` 18:00. +110 կգ Վարազդատ Լալայանը։

