Ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

03.11.2025, 16:17
Ծանրորդ Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում
Ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ծանրորդ Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։

Հայ ծանրորդը երկամարտի 241 կգ արդյունքով (105+136 կգ) հաղթող է ճանաչվել Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 86 կգ քաշայինների պայքարում` նվաճելով Հայաստանի թիմի 4-րդ ոսկե մեդալն այս առաջնությունում, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունըԼ

Պոկում վարժությունում նա 105 կգ արդյունքով զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ հրում վարժությունում, երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահելով 136 կգ կշռող ծանրաձողը, Եվրոպայի ռեկորդ է սահմանել և գրավել առաջին տեղը: