Ծանրորդ Աննա Ամրոյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

03.11.2025, 10:45
Հրում վարժությունում Ամրոյանը նախ բարձրացրել է 126 կգ, այնուհետ 130 կգ, որը Եվրոպայի նոր ռեկորդ էր
Ծանրորդ Աննա Ամրոյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է Ծանրամարտի ֆեդերացիան։

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ են մտել 77 կգ քաշային աղջիկները:

Հայաստանից Աննա Ամրոյանը պոկել է 98 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը նախ բարձրացրել է 126 կգ, այնուհետ 130 կգ, որը Եվրոպայի նոր ռեկորդ էր:

Այս ձևում Ամրոյանը երկրորդն է: Երկամարտի 228 կգ արդյունքով` Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Sportaran-նն էլ ներկայացնում է մինչև 77 կգ, Մ20 կանանց արդյունքները.

Ջանեթ Իլիսոինին (Ֆինլանդիա) — 244 կգ (109 + 135)

Նանա Խորավան (Վրաստան) — 230 կգ (105 + 125)

Աննա Ամրոյանը (Հայաստան) — 228 կգ (98 + 130)

Նշենք, որ Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները: