«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը կորոշվի առցանց քվեարկությամբ

22.12.2025, 22:58
Քաղաքացիները կարող են քվեարկել և որոշել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողին
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը կորոշվի առցանց քվեարկությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը կորոշվի քաղաքացիների առցանց քվեարկության արդյունքում, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

2025 թվականի մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առաջադրված են հետևյալ մարզիկները՝

  • Արսեն Հարությունյան՝ ըմբշամարտ

  • Էդուարդ Սպերցյան՝ ֆուտբոլ

  • Ալեքսանդրա Գրիգորյան՝ ծանրամարտ

  • Գարիկ Կարապետյան՝ ծանրամարտ

  • Էմմա Պողոսյան՝ ծանրամարտ

  • Գոռ Սահակյան՝ ծանրամարտ

  • Արթուր Դավթյան՝ սպորտային մարմնամարզություն

  • Համլետ Մանուկյան՝ սպորտային մարմնամարզություն

  • Մամիկոն Խաչատրյան՝ սպորտային մարմնամարզություն

  • Սուրեն Հարությունյան՝ կարատե

  • Էլմիրա Կարապետյան՝ հրաձգություն

  • Էլինա Ավանեսյան՝ թենիս 

Քվեարկությունն անցկացվում է առցանց հարթակում՝ հետևյալ հղումով։

Առցանց քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17։00-ին՝ համաձայն «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցութային կարգի»։