ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չորս ֆուտբոլիստներ, այդ թվում` Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն ձերբակալվել են «Լիոն» ակումբի կիսապաշտպան Մատիե Վալբուենին շանտաժի ենթարկելու մեղադրանքով։
Սիսեն մնացած կասկածյալների հետ շանտաժի է ենթարկել Վալբուենին ինտիմ բնույթի տեսանյութի միջոցով, հաղորդում է sports.ru–ն։
Վերսալի ոստիկանությունը քննություն է իրականացնում փաստի առիթով։ Սիսեի ներկայացուցիչները հայտարարել են, որ նա «անմեղ է և պետք է շուտով ազատ արձակվի»։ –0–