Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խոշոր հաշվով զիջել է ֆրանսիացիներին ընկերական հանդիպման արդյունքում
ԵՐԵՎԱՆ,9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0։4 հաշվով զիջել էֆրանսիացիներին Նիցցայում կազմակերպված ընկերական հանդիպման ժամանակ։
Հանդիպման35–րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Մադրիդի «Ատլետիկո» ակումբի կիսապաշտպան ԱնտուանԳրիզմանը, երկրորդ խաղակեսի 10–րդ րոպեին «Քրիստալ Փելես» ակումբի կիսապաշտպանՅոան Կաբայը դարձել է երկրորդ գոլի հեղինակ։ Այնուհետև մեկ րոպե տարբերությամբդուբլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալ» ակումբի հարձակվող Քարիմ Բենզեման(78,79)։
Հոկտեմբերի11–ին հայ ֆուտբոլիստները Երևանում ուժերը կչափեն Ալբանիայի հավաքականի հետԵվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպման շրջանակում։
Հայաստանիհավաքականը վերջին խաղից առաջ խմբում յոթ հանդիպման արդյունքում վաստակել է երկումիավոր և զբաղեցնում է նախավերջին տեղը։ Խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականնէ, որը վեց խաղի արդյունքում վաստակել է 15 միավոր։ Երկրորդ տեղում ենդանիացիները, որոնք յոթ խաղի արդյունքում վաստակել են 12 միավոր, ալբանացիները վեցհանդիպման արդյունքում վաստակել են 11 միավոր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում ենսերբերը, ովքեր վեց խաղի արդյունքում վաստակել են մեկ միավոր։ –0–