ՀՀ հարկադիր կատարողները հաջող ելույթ են ունեցել ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների մրցաշարում ՀՀ հարկադիր կատարողները կիսաեզրափակիչ փուլ են անցել, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հրավերով Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում է ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների 13-րդ միջազգային մրցաշարին:
Համալիր մենամարտի 13-րդ միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ են անցել Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներ Սանասար Յարալյանը և Սարգիս Կաչանյանը: Կիսաեզրափակիչ փուլը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 8-ին:
ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների միջազգային մրցաշարի նախապատրաստական միջոցառումների մեկնարկը տրվել էր 2014 թ. փետրվարին՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի «Երշովո» համալիրում, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայության պատվիրակները:
Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կմեկնարկի «Բյուրեղապակյա աստղիկներ 2015» փառատոն-մրցույթը, որին կմասնակցեն նաև ՀՀ Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների երեխաները։ Ամենամյա փառատոնի նպատակն է բացահայտել հարկադիր կատարողների շնորհալի երեխաներին:-0-